Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չի բացառել, որ ՌԴ-ը կվերանայի Վրաստանի հետ առևտրային հարաբերությունները: Այդ մասին նա հայտարարել է ipn.ge տված հարցազրույցում և հավելել, որ Մոսկվան չի կարող այդ որոշումը կայացնել այն պատճառով, որ նախորդ տարի Վրաստանը միացել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին:

«Վրաստանը մեկ տարի առաջ միացել է այդ պատժամիջոցներին, ինչը տրամաբանական էր մեր կողմից, քանի որ մենք գտնվել ենք այդ իրավիճակում և չմիանալը սխալ կլիներ:Վերջերս ՌԴ-ի կողմից տեղեկատվություն հայտնվեց, վրացական գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված խնդիրների շուրջ: Դա կարելի է դիտարել մեկ կոնտեքստում և ենթադրել, որ ՌԴ-ը պատրաստվում է շտկել Վրաստանի հետ առևտրային հարաբերությունների ռեժիմը»,-նշել է Փանջիկիձեն:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությունը աշխատում է սննդամթերքի ներմուծման սահմանափակնա նախագծի շուրջ: Դա կվերաբերվի այն երկրներին, որոնք միացել են ՌԴ-ի դեմ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցներին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here