Հանրապետական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված վաղուս է սկսել հանդիպումներ անցկացնել ակտիվիստների հետ: Կուսակցությունը 2016թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում չի պատրաստվում գործել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից անկախ: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ Թամար Կորձայան:

Նրա խոսքով, Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան կուսակցությունը 2016թ.-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված կարող է ունենալ սեփական ծրագրերը, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական ակտիվությունը անհամատեղելի է կոալիցիոն ակտիվության հետ:

«Գոյություն չունի այնպիսի իրավիճակ, որոնք կարող էին հանգեցնել Վրացական երազանք կոալիցիայից անկախ գործողություններ «Հանրապետական կուսակցության» կողմից»,-նշել է Կորձայան:

Նրա տեղեկություններով, «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Խաթունա Սամնիձեն պարբերաբար այցելում է տարածաշրջաններում կուսակցության գրասենյակներ, հանդիպում է ակտիվիստների հետ:

«Եթե Վրացական երազանքը այժմ է սկսում, մենք դա ողջունում ենք: Ցանկացած պարագայում, դա կուսակցության որոշիչ հարցն է և նրա ակտիվությունը, ինչը կապ չունի կոալիցիոն ակտիվության հետ»,-նշել է Կորձայան:

Մինչ այդ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից մեկը՝ Էկա Բեսելիան «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հայտարարել էր, որ կուսակցությունը սկսում է պատրաստվել 2016թ.-ի ընտրություններին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here