The Economist հանդեսի հետազոտական բաժինը հերթական զեկույցն է հրապարակել աշխարհի խոշոր քաղաքների կյանքի մակարդակի դինամիկայի մասին: Ավստրալական Մելբուրնը երկրորդ անգամ հայտարարվել է կյանքի ամենաբարձր մակարդակը ունեցող քաղաքը: Նախորդ անգամ քաղաքը առաջին հորիզոնականն էր գրավել 2010թ.-ին: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, նրան հաջորդում է Վանկուվերը, որը գլխավորում էր ցուցակը մինչև 2010թ.-ը:

Ավստրալական չորս քաղաքներ՝ Մելբուրնը, Սիդնեյը, Ադելաիդան, Պերտ, կանադական երեք քաղաքները՝ Վանկուվերը, Տորոնտոն, Կալգարին, ինչպես նաև Ավստրիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի մայրաքաղաքները տեղ են գտել առաջին տասնյակում:

Հանդեսը հրապարակել է նաև տաս քաղաքները, որոնց կյանքի մակարդակը սկսած 2010թ.-ից բարձրացել է: Ավելի շատ Խարարեյում՝ Զիմբաբվե, Կատմանդույում՝ Նեպալ, հավանաբար մինչև այս տարվա երկրաշարժը և Դուբայում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ: Բացի ամենաբարձր կյանքի մակարդակ ունեցող քաղաքները, վերլուծաբանները նշել են նաև 10 քաղաքները, որտեղ կյանքի մակարդակը հինգ տարում ավելի շատ է անկում ապրել: Ամենազգալի անկումը գրանցվել է Դամասկոսում՝ Սիրիա, Կիևում՝ Ուկրաինա, Տրիպոլիում՝ Լիբիա: Ամենավատ կենսամակարդակը Դամասկասում է, Դաքքայում՝ Բանգլադեշ, Պորտ-Մորսբիում՝ Պապու Նոր Գվինեա, Լագոսում՝ Նիգերիա և Տրիպոլիում՝ Լիբիա:
Հինգ տարվա ընթացքում կյանքի միջին մակարդակը աշխարհի տարբեր տարբեր քաղաքներում նվազել է 1% մինչև 75%: Այդ նվազման 0.3% բաժին է ընկել 2014թ.-ին: Աշխարհում հինգ տարվա ընթացքում կայունությունը միջինը նվազել է 2,2% մինչև 72,3%:

The Economist-ը ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում 38 քաղաքներ վատթարացրել են իրենց ցուցանիշները: Աշխարհի 53 քաղաքներում վերջին կես տարվա ընթացքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Կյանքի մակարդակը նվազել է հիմնական քաղաքացիական բողոքների պաշճառով՝ օրինակ Հոնկոնգում և ԱՄՆ-ում, ահաբեկչության՝ օրինակ Իսլամական պետության գործունեությունը Մերձավոր Արևելքում և Բոկո-Հարամին՝ Աֆրիկայում կամ լոկալ հակամարտությունները՝ օրինակ Ուկրաինայի Հարավ-արևելքում: Այդ հակամարտությունները ազդել են այդ գործընթացների մեջ ներգրավված պետությունների քաղաքներ վրա: The Economist-ը գնահատել է 140 քաղաքների կյանքի մակարդակը 30 չափանիշներով՝ կայունություն՝ վարկանիշի 25%, առողջապահություն՝ 20%, ենթակառուցվածքներ՝ 20%, մշակույթ և էկոլոգիա՝ 25%, ինչպես նաև կրթություն՝ 10%: Յուրաքանչյուր ցուցանիշի համար սահմանվում էր 5 բալանոց գնահատման համակարգ: Գնահատականները դրվում էին ներքին վերլուծության և քաղաքներում հարցումների հիման վրա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here