Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի հյուսիսում գտնվող Sinchon շրջանում բացվել է ադրբեջանական խոհանոցի առաջին ռեստորանը՝ «Բաքուն»: Այդ մասին հայտնում է «Oxu.Az»-ը՝ հղում անելով Ռուս-կորեական տեղեկատվական գործակալությանը:

«Ես որոշել եմ բացել ռեստորանը, որպեսզի մեծ թվով հարավկորեացիներ ավելի լավ ճանաչեն իմ երկիրը»,-նշել է ռեստորանի սեփականատեր Նիհատ Հայլ-զադեն:

25-ամյա Հայլ-զադեն ժամանել է Հարավային Կորեա հինգ տարի առաջ Hanyang համալսարանում ուսում ստանալու համար և հասկացել , որ հարավկորեացիների մեծ մասը ընդհանրապես պատկերացում չունեն Ադրբեջանի գոյության մասին:

«Սակայն ես պարզել եմ, որ մեր երկրների լեզուները շատ ընդհանրություններ ունեն, ինչը ստիպել է ինձ սովորել այստեղ»,-նշել է Նիհատը:

«Ես հարցրել եմ հարավկորեացիներին, ինչ նրանք առաջին հերթին կցանկանային իմանալ Ադրբեջանի մասին և ակնկալում էի, որ դա կլինի գտնվելու վայրը: Սակայն ես զարացա, երբ նրանք առաջին հերթին ցանկացա իմանալ ադրբեջանական սնունդի մասին: Այդ ժամանակ էլ ես որոշեցի ռեստորան բացել»:

Ռեստորանը առաջարկում է ավանդական ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակներ, որը պատրաստում է ադրբեջանցի շեֆ-խոհարարը, իսկ սպասարկում է ադրբեջանական անձնակազմը: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ աուտենտիկ է:

Հայլ-զադեն հույս ունի, որ բիզնեսը բարեհաջող կզարգանա, քանի որ ռեստորանը հարմար տեղ է գտնվում և նրան հաջողվել է ստեղծել այնտեղ ընկերական միջավայր:

«Այցելելով մեզ մեկ անգամ, այցելուները կրկին վերադառնում են և դա լավ նշան է»,-նշել է նա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here