Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ: Փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ նախագահներ Սարգսյանի և Պուտինի վերջին երկկողմ հանդիպումը կայացել է 2014թ.-ի օգոստոսի 9-ին Սոչիում: Երկրների ղեկավարները այդ ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորումը: Նախագահները նաև քննարկել են երկու պետությունների միջև տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության հարցերը: Պուտինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններին բնութագրիչներ անհրաժեշտ չեն, քանի որ նրանք կրում են բացառապես բարեկամական և ռազմավարական բնույթ, ինչի մասին վկայում է ՀՀ-ի որոշումը անդամակցել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here