Սույն թվականի հունվարի 2-ին, մտնելով Եվրասիական Տնտեսական Միություն, Հայաստանի տնտեսությունը ամուր կապվեց ԵԱՏՄ-ի մյուս երկրների տնտեսությունների հետ: Այդ կոնտեքստում անչափ հետաքրքիր և կարևոր է , թե պատժամիջոցներից ազատված Իրանը ինչպիսի պլաններ է կապում Ռուսաստանի Դաշնության հետ:

Այսպես, Իրանի Արտահանման Պալատի նախագահ Ասադուլլա Ասգարովլադին ասել է, որ երկու կողմերը այժմ ջանքեր են գործադրում՝ հասնելու ավելի քան երկու միլիարդ դոլլարի ապրանքաշրջանառության:

Իսկ իրանական Ֆարս նահանգի Տնտեսական և միջազգային համակարգման գրասենյակի գլխավոր տնօրեն Քարիմ Աբադիի վկայակոչմամբ՝ ռուս-իրանական նահանգային հանձնաժողովի երրորդ հանդիպումը տեղի կունենա Շիրազ քաղաքում:

«Ֆարս նահանգի մայրաքաղաքում օգոստոսի 17-ից 18-ը նախատեսվում է հանդիպում անցկացնել Իրանի և Ռուսաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի անդամների միջև՝ 16 կառավարիչ- հրամանատարների մասնակցությամբ` քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության ընդլայնման հարցերը: Ռուսաստանը, որն այժմ գտնվում է ԵՄ-ի ծանրագույն տնտեսական պատժամիոցների ազդեցության տակ, համարվում է լավ շուկա Իրանական և մասնավորապես Ֆարս նահանգի ապրանքների համար», նշել է Աբադին:

Փոխըմբռնման հուշագրի նախագիծը կստորագրվի ռուս և իրանցի պաշտոնյաների կողմից եկող հանդիպմանը:

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաեին իր հերթին նշել է, որ 2015թ.-ի առաջին երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 10 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա այդ նույն ժամանակահատվածի հետ: Իսկ 2013թ.-ի համեմատությամբ 5 % տնտեսական աճի պարագայում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտեցավ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Իրանի դեսպանը նշել է, որ Ռուսաստանի հարկերի վիճակագրության հիման վրա՝ 2012 և 2013թթ.-ին երկու երկրների ապրանքաշրջանառության մեջ գրանցված սղաճը կանգնել է, և նրանց առևտուրը սկսել է աճ գրանցել: Հատկանշական է, որ մինչ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հասնում էր 4 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Ըստ Սանաեի, այն փաստը, որ թե՜Ռուսաստաստանը, թե՜ Իրանը հանդիսանում են էներգակիրներ արտահանող երկրներ, դեռ չի նշանակում, որ նրանք չեն կարող համագործակցել: Բացի այդ, Սանաեին մեջբերել է Իրան- Ռուսաստան Առևտրային Խորհրդի նախագահ Վիկտոր Մելնիկովի խոսքերը, որի կարծիքով վերջին միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո երկու երկրների ապրանքաշրջանառությունը կհասնի 10 միլիարդ ԱՄՆ դոլարի: Դեսպանը նաև հիշեցրել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում վերջերս Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որտեղ երկրների ղեկավարները դժգոհություն են արտահայտել առկա ապրանքաշրջանառության ցուցանիշների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին, ապա վերջինս նշել է, որ Իրանն ու Ռուսաստանն ունեն նմանատիպ մոտեցումներ շատ հարցերում, և Ռուսաստանի Դաշնությունը սատարել է Թեհրանին միջուկային բանակցությունների ընթացքում:

«Ռուսաստանը միջուկային ծրագրի ամենակարևոր մասնակիցն էր, և այժմյան համաձայնագրի պայմաններում ևս կշարունակի մնալ Իրանի միջուկային գլխավոր գործընկերը»,- ասել է Զարիֆը ռուսական «Առաջին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Էներգետիկ սեկտորն ու ահաբեկչության դեմ պայքարը Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության երկու հիմնական ոլորտներն են հանդիսանում: Գազի և նավթի համագործակցության շրջանակներում երկուսն էլ շահագրգռված են համաշխարհային շուկայի գների կայունության պահպանման մեջ: Երկու երկրները նաև ռազմավարական գործընկերներ են տարածաշրջանում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում: Պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո մենք կկենտրոնանանք մեր ընկերների ՝ ռուսների հետ համագործակցության վրա, որոնք մեզ համար ոչ միայն հարևաններ, այլև ռազմավարական գործընկերներ են»,- ավելացրել է նախարարը:

Բացի այդ, Իրանի Ձկնարդյունաբերության կազմակերպության նախագահ Սալեհիի խոսքերով՝ Իրանը պլանավորում է մինչ այս օրացույցային ամսվա վերջ 20 հազար տոննա ձկնորսական արտադրանք արտահանել Ռուսաստան: Այն կներառի մանրածովախեցգետին, կարմրախայտ, ոչ ուտելի ձկներ, պահածոներ և այլն:

Նա ավելացրել է, որ իրանական 19 ընկերություններ արդեն իսկ դիմել էն Ռուսաստանին՝ ձկնորսական արտադրանք ներկրելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար և արդեն ստացել դրական պատասխան երկրի կառավարության կողմից:

«Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառության հենց սկզբից Իրանի ձկնաբուծական կազմակերպություններն արդեն նախատեսում էին իրենց արտադրանքը արտահանել այդ երկիր:

Բացի այդ, կարևոր է, որ Իրանի ձկնարդյունաբերական արտադրանքի մաքսատուրքերը նվազելու են մինչև 2,25 %: Նախկինում այս ցուցանիշը կազմում էր 25 %, ինչը պակասեցրել էր Իրանական արտահանողների մրցունակությունը թիրախային շուկաներում»,- շեշտել է Սալեհին:

Հասմիկ Պետրոսյան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here