ՌԴ-ի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել Աշխատանքի նախարարության հրամանին՝օտարերկրացիների մասնագիտություների մասին, որը թույլ է տալիս նրանց ՌԴ-ի քաղաքացիություն ստանալ հեշտացված ընթացակարգով: Փոխանցում է «Известия» թերթը:

Ի սկզբանե ցուցակը բաղկացած էր 211 մասնագիտություններից, որոնց թվում մարզիչներ, պանրագործներ, պարուսույցներ և դաստիարակներ: Այնուամենայնիվ, ցուցակը զգալիորեն կրճատվել է և վերջնական տարբերակով այնտեղ մնացել է 74 մասնագիտություններ:

Թերթի տեղեկություններով, «Օտարերկյա քաղաքացիների համար մասնագիտությունների ցուցակի՝բարձր որակավորմամբ մասնագետների, ովքեր իրավունք կստանան ՌԴ քաղաքացի դառնալ հեշտացված ընթացակարգով» Աշխատանքի նախարարության հրամանը ստորագրվել է մի քանի օր առաջ, ինչից հետո այն գրանցել է Արդարադատության նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Այժմ քաղաքացիություն ստանալու արտոնություններ կստանան, օրինակ, բժիշկները, ինժեներները, փականագործները, տարբեր մասնագիտացումների խառատները, էլեկտրամոնտաժնիկները, ինչպես նաև մաթեմատիկոսները և տնտեսագիտության գծով տնօրենները: Նրանք պարտավոր են աշխատել մասնագիտությամբ երեք տարի, ինչից հետո կկարողան դիմել քաղաքացիություն ստանալու համար», փոխանցում է «Известия»-ն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here