Երևանի Հրազդան մարզադաշտը սնանկ է ճանաչվել: Այդ մասին «Футбол+» շաբաթաթերթին հայտնել է մայրաքաղաքի «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը, ում թիմը տնային հանդիպումները Հրազդանում է անցկացնում:

Մարզադաշտի սնանկացման պատճառով, Հայաստանի առաջնության վերջին մրցաշրջանի հանդիպումը «Արարատը» անցկացրել է ոչ թե «Հրազդանում», այլ Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական նամակ է ստացել «Հրազդան» մարզադաշտից, որտեղ նշվում է, որ երբեմնի երկրի գլխավոր սպորտային մարզադաշտը սնանկ է, չի կարողանում պատրաստել դաշտը և սպասարկել երևանյան թիմի հանդիպումները՝առաջարկելով խզել պայմանագիրը:

«Հրազդան» մարզադաշտը կառուցվել է հայ բարերա Գալուստ Գյուլբենկյանի ֆինանսական աջակցության 1970-1971թթ-ին: Մարզադաշտը գտնվում է Հրազդան գետի կիրճի հարևանությամբ, որտեղից էլ ստացել է իր անվանումը:Ի սկզբանե մարզադաշտը տեղավորում էր 75.000 մարզասերներ, սակայն մասնակի վերականգնումից հետո այժմ տեղերը հասնում են մինչև 69.000-ի:

2002թ.-ին վերականգնումից և անհատական նստատեղերի տեղադրումից հետո, մարզադաշտը տեղավորում է 55.000 մարզասեր: Մարզադաշտը երկու յարուսից է բաղկացած, մարզադաշտի տարածքը կազմում է 105х68 մետր, իր մեջ ներառում է տարբեր սպորտաձևերի համար նախատեսված դահլիճներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here