Համաշխարհային ճանաչում ունեցող, Հայաստանից լեգենդար դուդակահար Ջիվան Գասպարյանը միակ համերգը կտա Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի Կանաչ թատրոնում:

Այս անգամ, «Ջիվան ձյաձյան», ինչպես նրան քնքշորեն անվանում են ՌԴ-ում, հանդես կգա իր համար նոր ձևաչափով՝համերգը կկայանա բաց երկնքի տակ:

«Գասպարյանի կողմից դուդուկով ներկայացվող երաժշտությունը այլևս հնարավոր չէ ուղղակի անվանել Հայաստանի ժողովրդական երաժշտությունը, նրա ներդրումը հայկական ժողովրդական երաժշտության տարածման մեջ դժվար թե նախադեպեր ունենա և հնարավոր է հենց դրա համար նրա բազմաթիվ տիտղոսների կողքին հաճախ ավելացնում են իր ժողովրդի երաժշտական ժառանգության պահապան տիտղոսը»,-Ռիա Նովոստիին նշել է նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը:

Համերգի շրջանակներում ծրագրով հանդես կգա Two Siberians (ջութակահար Արտյոմ Յակուշենկոն և կիթառահար Յուրի Մատվեևը) դուետը, որը համատեղում է արթ-ռոքը, քանթրին և բլյուզը: Հրավիրվածների մեջ է նաև էթնո-էլեկտրոնային Վոլգա նախագիծը:

Գասպարյանը դուդուկի վրա նվագում է մանկուց, 1948թ.-ին դարձել է ազգային երգի ու պարի անսամբլի անդամ, ով պարբերաբար Հայկական ԽՍՀ-ը ներկայացրել է միջազգային հեղինակավոր բեմերում: Նա աշխատել է այնպիսի երաժիշտների հետ ինչպիսիք են Պիտեր Գեբրիելը, Հանս Ցիմմերը, Բրայան Մեյը, Բորիս Գրեբենշիկովը:

2000թ.-ին երաժիշտը դարձել է Գլադիատոր բլոքբաստերի համար երաժշտության հեղինակ, դրա համար ստանալով Ոսկե գլոբուս, դուդուկի երաժշտության է հեղինակել Հիսուսի վերջին գայթակղությունը ֆիլմի համար:

Երաժիշտը Յունեսկոյի չորս շքանշաններով է պարգևատրվել և Wоmex (World Music Expo) մրցանակով՝Երաժշտական արվեստին մատուցած ծառայությունների համար:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here