«Մեկ պատուհանի սկզբունքը նորարարների համար»` IT-արդյունաբերությունը Վրաստանում

796

Նորարարական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ: Դեռևս երկու տասնամյակ առաջ դժվար էր պատկեերացնել, որ ինտերները կդառնա յուրաքանյուրիս կյանքի անբաժանելի մասը, որ գտնելով տարբեր մայրցամաքների վրա մարդիկ ոչ միայն կարող են հիանալի լսել, այլև տեսնել իրար: Այսօր մենք հնարավորություն ունենք ինտերնետ մտնել բջջային հեռախոսներով: Այս ամենը իրականացել է նորարարակա տեխնոլոգիաների շնորհիվ: Այնուամենայնիվ` ինչ է IT-ի: Դա այն ամենն է, ինչ կապված է ինֆորմացիայի փոխանցման, մշակման և պահպանման հետ: Պարզ ասած` դա հաշվարկային տեխնիկաների կողմից փորձված և գործնականում օգտագործված տարատեսակ բնագավառների գիտական և տեխնիկական գիտելիքների միասնությունն է:

IT-ի գործնական շրջանակը կարող է շատ նեղ թվալ` ֆիլմեր, երաժշտույթուն, շփում մարդկանց հետ, ուսումնական ռեսուրսներ (տեղեկատուներ, ինտելեկտուալ դասեր), ինֆորմացիայի մշակում (մասնավորապես` մաթեմատիկական հաշվարկներ, գրաֆիկաներ, սխեմաներ): Վրաստանում այսօր դժվար է գտնել մի ընկերություն, որը հագեցած չի լինի համակարգչային տեխնոլոգիաներով: Որպես արդյունք` աճում է բարձր որակում ունեցող մասնագետների պահանջարկը: IT տեխնոլոգիաները կատարելագործվում են ամեն օր, ինչը ուղղակիորեն դրդում է այդ բնագավառի մասնագետներին անընդհատ աշխատել մասնագիտական մակարդակի բարձրացման վրա:

Ցանցային ադմինիստրատոր, կապի ինժեներ` ողջ աշխարհում պահանջարկ ունեցող մասնագիտություններ են: Ինչպես հայտնի է` մասնագետի վարձատրությունը ուղիղ համեմատական է նրա որակոումին և փորձին: Սակայն Վրաստանում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ և հաճախ, երիտասարդ մասնագետները ստիպված են համաձայնել աշխատել ցածր վարձատրությամբ: IT բնագավառի ազատ աշխատատեղերի անակը Վրաստանում գերազանցում է կորակավորված մասնագետների թիվը: Կա ցանցային և տեխնիկական ինժեներերի դեֆիցիտ, ինչպես նաև` ցանցային ադմինիստրատորների: IT տեխնոլոգիաների վրացական շուկան զարգացնելու համար կարևորագույն պայամն է հանդիսանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը, ոչ թե երիտասարդ ինքնուսների:

Վերջի շրջանում Վրաստանում ավելացել է մասնավոր ուսումնական կենտրոնների թիվը, սակայն IT մասնագետների մեծ մասը գտնում են, որ դա ոչ մի կերպ չի ազդել ուսման մակարդակի վրա:

Ираклий Папашвили
Իրակլի Պապաշվիլի

«Վրաստանում բարձր վարձատրվող աշխատանք ունեցող IT մասնագետները հանդիսանում են իտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչները`իրենց հաշվին արտերկրում կրթություն ստացած: Մի քանի լավ մասնագետներն ընդհանուր պատկերը չեն փոխում, այդ պատճառով ինֆորմացիոն տեխնոլոգիաների վրացական շուկայի բարեհաջող զարգացման համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ»,- Dalma News-ի հետ զրույցում հայտնեց 24-ամյա ծրագրավորող Իրակլի Պապաշվիլին:

Իրակլին դեռ դպրոցական տարիներից է հետաքրքրվում համակարգչային տեխնիկայով: Նա ինքնուրույն սովորել է լուծել տեխնիկական խնդիրները, որոնք առաջանում են անձնական համակարգչով աշխատելիս: Իրակլին ուսումնասիրել է համակարգչի «միջուկը»  և համոզվել, որ ցանկացած անսարգություն հնարավոր է սարգել: Դրանից հետո սկսել է ինքնուրույն առցանց ուսումնասիրել ինժեներիա և ծրագրավորում: Այսօր Իրակլին բավական բարձր որակավորում ունեցող մասնագետ է, թեև իրեն իր ստացած գիտելինքերը չեն բավարարում: Նրա կարծիքով` այդ բնագավառի զարգացման համար Վրաստանում անհրաժեշտ է ամուր հիմքեր կառուցել:

Մեր երկրորդ հարցվողը` Ալեկսանդր Սարկիսովը, ենթադրում է, որ Վրաստանում մասնագետների գլոբալ դեֆիցիտը բոլորովն չի նշանակում, որ այդպիսիք ընդհանրապես չկան:

Александр Саркисов
Ալեկսանդր Սարկիսով

«Փակ շրջան է ստցվում: Ցածր աշխատավարձի և վատ աշխատանքային պայմանների պատճառով մասնագետները մեկնում են արտերկիր, միևնույն ժամանակ` ընկերությունները, որոնք իվիճակի են լավ պայմաններ և բարձր աշխատավարձ ապահովել, մուտք չունեն դեպի Վրացական շուկա: Սակայն` վերջերս դրական տեղաշարժ է նկատվում: Որոշ արտասահմանյան ընկերություններ սկսել են իրենց մասնաճյուղերը բացել Վրաստանում: Հուսով եմ, որ մի քնաի տարի անց մենք կտեսնենք արդյուքնը»,- ասում է Ալեկսանդր Սարկիսովը:

Ալեկսանդրը պատմեց, որ տեխնոլոգիաները և գիտությունը գրավում են ննրան դեռ փոքր ժամանակից, սակայ իր դեպքում մասնագետների դեֆիցիտը մեծ դեր ունեցավ նրա վրա` մասնագիտություն ընտրելիս: «Մասնագիտությամբ ես ծրագրային ապահովման ճարտարապետ եմ, թեև այլ ուղղություններով էլ եմ աշխատել, մասնավորապես` ցանցային ադմինիստրատիվ, տվյալների անվտանգության պաշտպանության:  IT մասնագետը աշխատում է ինֆորմացիայի մշակման տեխնոլոգիաներ հետ, ստեղծում, կամ կառավարում է ծրագրեր, իրականացնում է տվյալների մշակում, ինչպես նաև` կառավարում է ընդհանուր համակարգչային համակարգը»:

Նրա կարծիքով լավ IT մասնագետին բնութագրող հանգամանքը րա դիպլոմը չէ: Ավելին` դա պարզապես ֆորմալ բնույթ է կրում և մեծ հաշվով` ժամանակի անիմաստ կորուստ: Կարևորը, ինչպես մյուս բոլոր մասնագիտություններում, սեփական գործի հանդեպ հետաքրքրությունն է, ինչպես նաև անգլերենի իմացությունը և ցանցի հասարակ մուտք: Բայց կադրերի արտահոսքի խնդիրը դեռևս հանդիսանում է հիմնական հարցը:

Առաջին տեխնոպարկի ստեղծման նպատակն է փոքր և միջին ընկերությունների մեծացումը, որոնք ուղղված են նորարարական արտադրանք ստեղծելուն: Արտասահմանցի ներդրողներին գրավելու նպատակով նաև պլանավորվում է Վրաստանում բացել բարձր տեխնոլոգիաների ընկրությունների ներկայացուցչություններ:  Վրաստանի էկոնոմիկայի զարգացման նախարարության «Իննովացիոն տեխնոլոգիաների գործակալության» տված ինֆորմացիայի համաձայն` տեխնոպարկը նոր հանարավորություններ կբացի սկսնակ ընկերությունների համար և հնարավորություն կնձեռի օգտվել նախկինում անհասանելի ռեսուրսներից: Բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման կենտրոնը ունի ինկուբատորներ, ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, ինչպես նաև` մեծ գրասենյակներ ընկերությունների համար, որոնք ունեն ինչպես համատեղ աշխատանքի տեղեր, այնպես էլ` հանգստի տարածքներ:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հետաքրքրված է երիտասարդ և կրեատիվ ֆինանսավորման պակաս զգացող գործարարներին աջակցելու գործում: «Մենք սկսեցինք սկսել ենք արտադրության զարգացման մի քանի պետական ծրագրերի իրականացումը, ինչի արդյունքում այս բնագավառում զգալի աճ է նկատվում: Ինչ վերաբերվում է սկսնակ գործարարներին` հատկապե սերիտասարդներին, ապա կրեատիվ մտքերի իրականացման համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը: Ավարտելով համալսարանը նրանք չեն փնտրի աշխատանք պետական հիմնարկներում, այլ կսկսեն սեփական բիզնեսը: Դա յուրատեսակ ներդորւմ կլինի երկրի էկենոմիկայի համար»,- գտնում է վարչապետը:

Նրա խոսքերով` վիճակագրությունը և միջազգային փորձը ցույց են տալիս, որ նման բիզնես-նախագծերի իրականցման հավանականությունը բավական բարձր է: Միաժամանակ` այդպիսի ձեռնարկումները ընդհանուր առմամաբ աճի արագությամբ գերազանցում են ներկայիս գործող բիզնեսներին, ինչը նույնպես ապացուցվել է միջազգային հետազոտությունների արդյունքում:

Георгий Квирикашвили
Գեորգի Կվիրիկաշվիլի

«Երկրի տնտեսական աճի համար կարևորագույն պայման է հանդիսանում սկսնակ բիզնեսի զարգացման մեխանիզմեներ ստեղծելը: Մոտ հեռանկարներում դա կդառնա նախարարների կաբինետի կարևորագույն ուղղվածությունը»,- հայտնեց Վրաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետի ելույթը համացանցում լուրջ քննարկումների առիթ դարձավ: Շատերը կարծիք են հայտնում, որ Վրաստանի նման երկրներում, որտեղ ինտելեկտուալ սեփականությունը ինչպերս հարկն է պաշտպանված չէ, վարչապետի գաղափարը չի արդարացնի իրեն: Շատ խոսվեց նար այն մասին, որ ուրիշների գաղափարների իրականացումը, անգամ, եթե այն լավն է, չպետք է լինի հասարակ բնակչի հաշվին: Երկրի քաղաքացիների հարկերը ծախսվում են սխալ ուղղությամբ:

Վիճակագրությունից պատկերը պարզ է` start-up գաղափարների մեծ մասը մնում են միայն գաղափարներ: Վրաստանի կառավարության առաջնային խնդիրը ինտելեկտուալ սեփականության պաշտպանության վերաբերյալ օրենքի ընդունումն է, այլապես  արտասահմանցի ներդրողները լուրջ չեն վերաբերվի գաղափարների պատենտավորման առաջարկներին և վրացի գյուտարարներին օգնելու հարցին: Բացի դա` բարձրաձայնվեց նաև start-up ընկերություններին և նրանց ներդրողներին հարկերից ազատելու անհրաժեշտության մասին:

ՄԻևնույն ժամանակ Վրաստանի կառավարության աշխատակազմում վարչապետ Գեորգի Կվարիկաշվիլիի ղեկավարությամբ մեկը մյուսի ետևից կայանում են Գիտական հետազոտությունների և նորարարությունների խորհրդի նիստերը:

«Մեք հրավիրել էինք Մասաչուսեցի տեխնոլոգիական համալսարանի (MIT) փորձատներին, ովքեր անցկացրեցին նախագծերի հետազոտություն և անալիզ,ինչի արդյունքում հայտնի դարձավ, որ Վրաստանը միջազգային մասշտաբով կոմերցիալիզացման մեծ պոտենցիալ ունի»,- լրագրողների հետ ահնդիպման ժամանակ հայտնեց էկոնոմիկայի զարգացման նախարարության «Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության» նախագահ Իրակլի Կաշաբաձեն:

Նրա խոսքերով` կառանձնացվեն բազմամիլիոնանոց պոտենցիալ ունեցող 12 նախագծեր: Ենթադրվում է կոնկկրետ գործողությունների պլանի մշակում` այդ նախագծերը միջազգային շուկա հանելու համար:

Գեորգի Կարտվելի