Եկել է արդյունքները ամփոփելու ժամանակը: Ոչ այնքան ուրախ, սակայն օգտակար զբաղմունք է: Անցնող օգոստոսը ադրբեջանական հասարակության համար բավականին հարուստ էր էմոցիոնալ առումով՝ այն գրեթե ամբողջությամբ անցել է տագնապի մեջ: Եվ յուրաքանչյուր օր նոր յուղ էլ լցնում այն տագնապների վրա, ստիպելով մեզ անհանգստանալ այլոց մահերի, փոխարժույթի արժեզրկման կապակցությամբ, զգալ, թե ինչպես է Իսլամական պետությունը շնչում մեր թիկունքին, հետևել գնաճին ու գների նվազմանը: Այս ֆոնին տեղի են ունեցել նաև բավականին հետաքրքրաշարժ իրադարձություններ:

 

Կիսավարիտիքից մինչր քննություններ

Օգոստոսը սկսվել է հենց այդպիսի իրադարձություններից: Անգամ ոչ թե իրադարձությունից, այլ Ենի Մուսավաթ կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիևի հայտարարությունից, որը իր զայրութն է ուղղել կիսավարտիքին:

«Կիսավարտքի կրող տղամարդկանց հետևից պետք է սուլել, ծաղրել, նրանց ոտքերին ծծբաթթու լցնել, որպեսզի նրանց այլևս այն չկրեն», -նշել է նա, ոտքի հանելով սոցցանցերի ադրբեջանական ողջ սեգմենտը:

Դրան ի պատասխան Facebook-ի օգտատերերը սկսել են կիսավարտիքի պաշտպանության արշավը, սկսել են լուսանկարվել հագուստի այդ պարագայով և լուսանկարները տեղադրել համացանցում #MənŞortGeyinirəm (#Ես կիսավարտիք եմ կրում) հեշթեգերով, իսկ այնուհետև քաղաքում երթ են կազմակերպել՝ կիսավարտքի կրելով:

Քանի դեռ երիտասարդությունը զբաղված էր իր ծնկները մերկացնելու իրավունքի պաշտպանությամբ, հայտնվել են ընդունելության քննությունների արդյունքները և պարզվել է, որ պետական և մասնավոր ԲՈւՀ-րում 6 555 տեղեր թափուր են մնացել:

Ավելին, ընդունելության համա նախատեսված բալերը շատ ցածր էին: Ոմանք դրանում մեղադրում էին կրթության համակարգը, մյուսները՝ դիմորդներին և նրանց ծնողներին: Փաստը մնում է փաստ, որ ուսանողների ընդունելության պլանը կատարվել է միայն 83, 12%-ով, ուսանող է դարձել 32 196 մարդ, իսկ դատարկ տեղերը պետք էր արագորեն լրացնել:

Նման իրավիճակում հատկապես տարօրինակ էր, որ կրթության ոլորտի պաշտոնյաները սկսել են կասկածի տակ դնել այն դիմորդների գիտելիքները, ովքեր օտարերկրյա ԲՈւՀ էին ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ միայն ատեստատի հիման վրա: Պաշտոնանյաները հայտարարել են, որ այդ շրջանավարտները, որոնք Ադրբեջանում հավաքել են միայն 0-100 բալ, այսինքն, ոչ պրոֆեսիոնալ կադրերը՝ ապագայում չեն կարողանա երկրին որևէ օգուտ բերել:

 

Մանաթի և դեղորայքի գների անկումը

Այսպես, 17 տարեկանները վերապրում էին կյանքի ամենակարևոր պահը՝ մասնագիտության ընտրությունը, իսկ ադրբեջանական ազգային արժույթը՝ մանաթը նշել է իր 23-ամյակը: Նա բավականին վատ նվեր է ստացել ծննդյան կապակցությամբ՝ մեկ բարելի գինը նվազել է մինչև 44 դոլար՝ դնելով մանաթը արժեզրկման վտանգի առջև: Բնակչությունը շտապել է փոխել մանաթը դոլարի, իսկ փոխանակման կեետերում կիլոմետրանոց հերթեր էին գոյանում, իսկ բանկերը դրան պատասխանել են ամերիկյան ռուբլիների վրա լիմիտ դնելով: Քաղաքացիների համար շատ զվարճալի իրավիճակ ստեղծվեց: Եվ ուրախանում էին նրանք ամբողջ հանգստյան օրերը՝ վախով սպասելով սև երկուշաբթիին: Այս անգամ փրկվեցին՝ երկուշաբթի օրը Ազգային բանկը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հավաստիացնում էր, որ առնվազն մինչև տարվա վերջ արժեզրկում չի կանխատեսվում: Սուտ տագնապ:

Օգոստոսը կիսվեց: Եկել էր հարբուխի և մրսածության շրջանը՝ շատ տեղի եկավ այն լուրտ, որ էժանացել է ոչ միայն նավթը, այլ նաև և դեղորայքը: Ամսի 25-ին սակագնային խորհուրդը նոր գներ է սահմանել 801 անուն դեղերի նկատմամվ: Բացի այդ, դեղորայքների 46%-ը էժանացել է երկու անգան, իսկ 24%-ը՝ անգամ երեք անգամ:

 

Գումարներից և բանտից բարդ է խուսափել

Ամռան վերջին ամիսը աչքի է ընկել նաև մահերով և ձերբակալություններով: Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը դատապաևտվել է8.5 տարի ազատազրկման, իսկ նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը՝ 7 տարի ազատազրկման՝ հայրենիքի դավաճանության, անօրինական ձեռնարկատիրության, խաբեության և հարկերից խուսափելու համար: ԶԼՄ-ները և հասարակությունը բուռն վիճում էին այդ հարցի կապակցությամբ, արդյոք դա քաղաքական պատվեր է, կամ հակառակը՝ այն քաղաքականացվում է: Եվս մեկ ողբերգություն է տեղի ունեցել ամսվա վերջին ոչ թե մայրաքաղաքում, այլ Մինգեչաուր քաղաքում, որտեղ հարցաքննության ժամանակ զոհվել է քաղաքի բնակիչ 27-ամյա Բահրուզ Գաջիևը:

Ոստիկանները պնդում էին, որ թմրանյութերի համար ձերբակալված երիտասադրն ինքն է նետվել պատուհանից, սակայն զոհվածի ընտանիքը վստահ է, որ նրան սպանել են կամ հասցրել են ինքնասպանության ոստիկանները: Այդ ամենը վերածվել է ոստիկանության և քաղաքացիների միջև զանգվածային հակամարտության, իսկ քաղաք ներքին զորքեր են մտցվել: Սկսվել է հետաքննությունը, որը շատերին ուսադիրներ կարժենա:

Սակայն ամենամեծ աղմուկը հանել էր լրագրող Ռասիմ Ալիևի սպանությունը: Նախնական տվյալներով, նրան ծեծելով սպանել են, քանի որ նա Facebook-ի իր էջում քննադատական մեկնաբանություն էր արել տեղական Գաբալա ֆուտբոլային ակումբի անդամ Ջավիդ Հուսեյնովի մասին: Երիտադարդ լրագրողը մահացել է հիվանդանոցում արյուն կորստից, իսկ Ջավիդ Հուսեյնովը և նրա մի քանի ընկերներն ու բարեկամները ձերբակալվել են: Լրագրողները շատ բուռն են արձագանքել իրենց գործընկերոջ մահին և մեղադրել են բժիշկներին, որ նրանք իրենց դերն են խաղացել լրագրողի մահվան մեջ՝ չկարողանալով ժամանակին փրկել նրա կյանքը:

 

Et cetera

Էլ ինչ է տեղի ունեցել օգոստոսին: Լավ բաներից՝ երկրի ղեկավարի ավագ դուստր Լեյլա Ալիևան փոքրիկ աղջիկ է որդեգրել՝ զույգ որդիներ ունենալ, Ադրբեջանը երկրորդ տեղն է գրավել «Microsoft Imagine Cup» խոշոր միջազգային տեխնիկական մրցույթում, Գեյգել լճի ափին այցելուների առջև իր դռներն է բացել գեղեցիկ արգելանոցը, որտեղ երկար ժամանակ չէին թողնում հասարակ մահկանացուներին: Եվ շատ ճիշտ էին անում, որ չէին թողնում, քանի որ հասարակ մահկանացուները մեկ օրում կարողացել են աղտոտել ամբողջ շրջակայքը: Սակայն դա արդեն ամբողջովին այլ պատմություն է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here