Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոկան կայքում հրապարակվել է հիմնական օրենքի նախագծի 15 գլուխները Փաստաթուղթը փաստացի ենթադրում է անցում դեպի խորհրդարանական համակարգ:

Հուլիսի 15-ին հրապարակված նախագծի յոթ գլուխներին ավելացել են ևս ութը: Առաջին յոթ գլուխները խմբագրվել են:

Հրապարակված գլուխները վերաբերվում են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, օրենսդրական երաշխքիներին և սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում պետական քաղաքականության հիմնական նպատակներին, Ազգային ժողովի, նախագահի, կառավարության, դատարանների և նոր կառույցի՝Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության և քննչական մարմինների, ՏԻՄ, մարդու իրավունքների պաշտպանի, ԿԸՀ-ի գործունեությանը:
Առաջին անգամ սահմանադրության կանոնակարգվում է ռադիոհեռարձակման և հեռուստատեսության հանձնաժողովի գործունեությունը, որտեղ նոր սահմանադրությունում առանձին գլուխ է հատկացված, ինչպես նաև Վերահսկիչ պալատին և ԿԲ-ին:

Տասնհինգերորդ գլուխը վերաբերվում է սահմանադրության ընդունման հարցերին, հիմնական լրացումներին և հանրաքվեին, ինչպես նաև ենթադրում է հիմնական օրենքի մեջ որոշակի փոփոխությունների իրականցում ոչ թե հանրաքվեով, այլ պարզ քվեարկությամբ՝խորհրդարանի պատգամավորների ձայների 2/3-րդով:

Ըստ նախագծի, Հայաստանի նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով՝այսօրվա հինի փոխարեն, ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի որոշմամբ, որը բաղկացած կլինի խորհրդարանի պատմագամավորներից և ՏԻՄ ընտրված մարմիններից, որոնք իրենց թվով հավասար կլինեն խորհրդարանականներին: Նույն մարդը կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ՝յոթ տարի ժամկետով:

Սահմանադրական բարեփոխումների նախագծող գործադիր բարձրագույն իշխանությունը պատկանելու է կառավարությանը, որը մշակում և իրականացնում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը՝իր ծրագրին համապատասխան: Կառավարությանն է վերապահված պետական կառավարաման համակարգի ղեկավարությունը: Նոր նախագծի պարտադրում է նախագահին վարչապետ նշանակել խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցության դաշինքը ներկայացնող թեկնածուին:
Եթե խորհրդարանական ուժերը չկարողանան համաձայնության գալ վարչապետի թեկնածության շուրջ, ապա Ազգային ժողովի պետք է լուծարվի:

Հրապարակված փաստաթղթի համաձայն, պատերազմի ժամանակ երկրի ԶՈւ-րի գլխավոր հրամանատարն է դառնում երկրի վարչապետը, իսկ երկիի զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը:

Նախագծով սահմանվում է, որ հինգ տարի ժամկետով, համամասնական ընտրակարգով ձևավորված միապալատ խորհրդարանը բաղկացած է լինելու առնվազն 101 պատգամավորից:Օրենսդիր մարմնում տեղեր են հատկացվելու նաև ազգային փոքրամասնություններին:

Ընտրությունների արդյունքում խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայության դեպքում նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացում, որին կմասնակցեն առավելագույն թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները: Երկրորդ փուլի հաղթողը կստանա լրացուցիչ մանդատներ:

Նոր նախագծով փոփոխվում է նաև ԿԸՀ-ի ձևավորման կարգը: Մասնավորապես, ԿԸՀ-ի անդամները ընտրվում են ԱԺ-ի պատգամավորների կողմից՝ձայների 3/5-րդով: Նույն մարդը չի կարող երկու անգամ անընդմեջ լինել ԿԸՀ-ի անդամ:

Գործող օրենսդրությամբ ԿԸՀ-ի անդամներին նշանակում է նախագահը՝մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի և փաստաբանների պալատի առաջարկությամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here