Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տարածքում սկսվել են դաշտային զորավարժությունները, որոնք կտևեն մեկ ամիս և կանցկացվեն ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության զորքերի հրամանատարի ղեկավարությամբ: Զորավարժությունները տեղի են ունենում բարձադիր Ալագյազ և Կամհուդ զորավարժարանների տարածքում, որոնց մասնակցում է ավելի քան 150 զինծառայողներ ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության ստորաբաժանումներից: Ուսումնական միջոցառումների անցկացման համար գործի է դրվել ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Դաշտային զորավարժությունների հիմնական նպատակն է պատրաստել զինվորականներին հատուկ առաջադրանքներ կատարել ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական հարձակման պայմաններում:

Ինչպես հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, թեորետիկ կուրսերի ընթացքում զինվորականները կուսումնասիրեն ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության զորքերի նոր զինատեսակների ու ռազմական տեխնիկայի մարտավարա-տեխնիկական առանձնահատկությունները, նրանց կիևառման և հակառակորդին խոցելու ուժը:

Քիմիկոսներ-հետախույզները տեղում դիտակետեր կպատրաստեն, կսովորեն ստուգել օդի, հողի և ջրի ռադիացիոն աղտոտվածության մակարդակը, հաշվարկել բարձրադիր գոտու և տաք կլիմայի պայմաններում ճառագայթման մակարդակը:

Զինվորականները հատուկ, մարտավարական, կրակային, բժշկական և ֆիզիկական պատրաստվածության անհատական նորմատիվներ կհանձնեն:

Ստորաբաժանումների կազմում մասնագետները աէրոզոլային ծխածածկույթներ կստեղծեն և կիրականացնեն վարակվածության գոտուց դուրս եկող զորքերի, նրանց զենքերի, ռազմական տեխնիկայի, համազգեստի հատուկ մշակման գործողությունը: Ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության զորքերի դաշտային հավաքները կավարտվեն քիմիկան հատուկ խոչընդոտների գոտու հաղթահարման մրցույթով և հիմնական առարկաների գծով նորմատիվներ հանձնելով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here