Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ամուլսարի ոսկու հանքավայր, որտեղ իրականացվում է «Լիդիան» ընկերության ծրագիրը: Հյուրերին նաև ուղեկցել է շահագործող Գեոթիմ ՓԲԸ («Lydian International») միջազգային ընկերության դուստր ընկերություն) ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը, ով ներկայացրել է ներդրումային ծրագիրը և ծրարգի շինարարական և օպերացիոն փուլերի ընթացքում նորաստեղծ աշխատատեղերի հետ կապված հարցերը:

Դեսպանը Միլզը հանքի շահագործումը զգալի տնտեսական ծրագիր է համարել և ընդգծել շրջակա միջավայրի վրա ծրագրի իրականացման նվազագույն ազդեցության կարևորության մասին: Դեսպանը նշել է, որ «Լիդիան» ընկերությունը հայտնի է իր միջազգային էկոլոգիական չափանիշների ապահովությամբ և պատասխանատու լեռնահարստացուցիչ գործունեությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության որոշումը միանալու՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը» (ԱՃԹՆ) անդամակցելու վերաբերյալ, որ հասարակությունը հնարավորություն ունենա տեսնել և վստահություն ունենալ, որ երկրի բնական պաշարների արդյունահանումը ընթանում է լավագույն մեթոդների կիրառմամբ և հասույթի բաշխումն իրականացվում է պատշաճ ձեւով:

«Հայաստանը դեռևսս շատ բան պետք է անի այդ ճանապարհին, սակայն հասարակության առաջ ավել մեծ թափացնիկությունը թույլ կտա ապահովել հանքաարդյունաբերության կայուն զարգացումը: Միացյալ Նահանգները մեծապես արժեւորում է խորացող տնտեսական կապերը Հայաստանի հետ եւ ողջունում է գործարար միջավայրի բարելավման հարցում ՀՀ կառավարության ստանձնած հանձնառությունները»,-նշել է դիվանագետը:

Դեսպան Միլզը հույս հայտնեց, որ «Լիդիան» ընկերության Ամուլսարի ծրագիրը կդառնա պատասխանատու հանքարդյունահանման օրինակելի ծրագիր, որը ցույց կտա, որ հնարավոր է ապահովել բնապահպանական ու տնտեսական շահերի հավասարակշռում:

Նշենք, որ ծրագիրը հանդիսանում է Հայաստանում ամենախոշոր ներդրումը, որին մասնակցու են ԱՄՆ-ի մի շարք ներդրումային ընկերություններ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here