Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զորանոցների վերակառուցումը, ինչի արդյունքում դրանք բնակարաններ կդառնան պայմանագրով ծառայող զինվորականների համար: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Զորանոցների վերասարքավորման նախապատրաստումն սկսվել Է տարեսկզբին: Նախապատրաստական միջոցառումների շնորհիվ կատարվել Է կառույցների վիճակի նախագծային գնահատում, որոշվել են մոնտաժման աշխատանքների ուղղությունները եւ անհրաժեշտ նյութերի եւ գործիքների ցանկը:

«Բոլշայա կրեպոստ» («Մեծ ամրոց») զինվորական ավանում զորանոցների շահագործումն սկսվել Է տակավին 18-րդ դարում: Մեծ ամրության նյութից՝ կրաքարային տուֆից կառուցման շնորհիվ շենքերը գտնվում են սարքին վիճակում: Շինարարների գնահատմամբ՝ պլանավորվող վերակառուցումից հետո պատմական շենքերը դեռ երկար ժամանակ կծառայեն առանց հիմնանորոգման:

Մինչեւ ընթացիկ տարվա վերջը պլանավորված Է չորս զորանոցներ վերասարքավորել Գյումրիի զինվորական կայազորում, որտեղ կտեղավորվեն շուրջ 100 պայմանագրորդ-զինծառայողներ:

Զինվորական ավանների տարածքում, բացի բնակելի օբյեկտներից, ընթանում Է կաթսայատների, ճաշարանների եւ օժանդակ օբյեկտների վերականգնումը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here