Աշխարհի զինված ուժերի ռեյտինգում Ադրբեջանի բանակը զբաղեցնում է 63-րդ տեղը: Վրաստանը այդ ցուցակում զբաղեցրել է 75-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 74-րդը:

Oxu.Az-ի փոխանցմամբ, ռեյտինգը կազմել է Global Firepower պորտալը: Ռեյտինգը կազմողները հաշվի չեն առել ոչ քաղաքական, ոչ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև հաշվի չեն առել միջուկային զենքի առկայությունը:

Առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել Չինաստանի, Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը: Իսրայելի բանակը, որը հաճախ անվանում են աշխարհում ամենահզորներից մեկը զբաղեցրել է 11-րդ տեղը՝ զիջելով Թուրքիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի զինված ուժերին:

Ռեյտինգը եզրափակում են Իրաքի և Լիբիայի զինված ուժերը: Վերջին՝126-րդ տեղը զբաղեցրել է Սոմալին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here