Հետազոտության ընթացքում 789 կանադացի ուսանողի շրջանում հարցում է իրականացվել ալկոհոլի օգտագործման և խումարության դժբարությունների մասին:

Նիդեռլանդների Ուտրեխտյան համալսարանի մասնագետները հայտարարում են, որ յուղոտ սննդի կամ խմելու ջրի օգտագործումը ալկոհոլի օգտագործումից հետո չի կարող կանխել առավոտյան խումարի զգացողությունը: Գիտնականները նշում են, որ եթե մարդը չի զգում խումարություն, ինչի մասին նշում է մարդկանց 25-30%-ը, որվեր պարբերաբար ալկոհոլ են օգտագործում, ապա այդ մարդիկ կամ քիչ են խմում, կամ սուտ են խոսում:

Հետազոտության արդյունքում 789 կանադացի ուսանողների շրջանում ալկոհոլի օգտագործման և խումարի դժվարության մասին հարցում է իրականացվել: Մասնագետները նաև դիտարկել են, կարող է արդյոք յուղոտ սննդի կամ ջրի օգտագործումը ալկոհոլ օգտագործելուց անմիջապես հետո նվազեցնի խումարի ազդեցությունը:Այնուհետև մասնագետները հարցում են իրականացրել 826 հոլանդացի ուսանողի շրջանում նրանց կողմից սպիրտ օգտագործելու վերջին դրվագի մասին, օգտագործել են նրանք ալկոհոլից հետո սննունդ կամ ջուր:

Գրեթե 450 ուսանողները սնունդ է օգտագորխել կամ ջուր է խմել ալկոհոլից հետո: Արդյունքները ցույց են տվել, որ խումարի դժվարությունը քիչ է տարբերվել երկու խմբերի միջև՝ովքեր օգտագործել են սնունդ և ջուր, ու չեն օգտագործել:Միանշանակ է մեկ փաստ՝ինքան երկար է մարդ խմում ալկոհոլ, այնքան մեծ է հավանականությունը վերապրել խումարություն հաջորդ օրը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here