Ադրբեջանի Սալյանիի շրջանում այսօր առավոտյան Ալյաթի-Աստարա մայրուղին կառուցող EVRASCON ընկերության 400 աշխատակիցները ի նշան բողոքի փակել են Քուռ գետով անցնող կամուրջը:

Ինչպես նշել է «Haqqin»-ը բողոքողները ունեն մեկ պահանջ՝ վճարել նրանց աշխատավարձը, որոնք նրանք չեն ստանում հինգ ամիս: Ակցիան շարունակվել է մոտ մեկ ժամ: Դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում աշխատակիցները համաձայնվել են դադարեցնել ակցիան և կամրջի վրա երթևեկությունը վերականգնվել է: Ձերբակալվածներ չկան:

Ընկերության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են վճարել աշխատավարձը օրվա ընթացքում:

Նշենք, որ EVRASCON ընկերությունը ունի վարկային պարտավորություններ 232,7 միլիոն մանաթի շրջանակներում, որոնց 67,5 ներգրավվել է բանկերի միջոցով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here