Բաքվում «Էներգետիկ էկոնոմիկայի միջազգային ասոցիացիայի» նախաձեռնությամբ կայանալու է առաջին Եվրասիական միջազգային համաժողովը: Միջոցառումը կայանալու է 2016թ.-ի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը:

Ինչպես հայտնում է «APA»-ն, այդ կապակցությամբ կայացել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Նազիմ Սամեդովի հանդիպումը «Էներգետիկ էկոնոմիկայի միջազգային ասոցիացիայի» տնօրեն Դավիդ Վիլլիամի և «Էներգետիկ քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Գյուրքան Կումբարօղլուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջոցառման անցկացման պայմանները, ձևաչափը, զբոսաշրջիկների կողմից Ադրբեջան այցելության հնարավորությունը, վիզա ստանալու գործընթացը և այլն:

Սպասվում է, որ համաժողովին կմասնակցի մոտ 200 պետություն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here