Ախալցխայից սպորտսմենները բարեհաջող են ավարտել իրենց մասնակցությունը Վեցերորդ համահայկական խաղերին, որտեղ տարբեր սպորտաձևերում նվաճել են 12 մեդալներ: Դրանցից 5-ը ոսկե, 2-ը՝ արծաթե և 5-ը՝ բրոնզե:

«Մեզ համար մասնակցությունը օլիմպիադային շատ կարևոր է, մենք փառավորել ենք մեր երկիրը և բացահայտել ենք մեր առավելագույն հնարավորությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին, ինչպես նաև մեր քաղաքապետին ցուցաբերած աջակցության համար»,-նշել է Ենդրիկ Զիլբերշտեյնը:

Վեցերորդ համահայկական խաղերին մասնակցել են հայ համայքներ ունեցող 112 երկրի սպորտսմեններ: Ախալցխայից սպորտսմենների տեղափոխության ծախսերը հոգացել է քաղաքապետարանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here